Ցանկացած կոմպետենտ համարվող անձ չէր կարող մնալ այդ կառավարությունում․ Զարուհի Փոստանջյան


22:43 , 16 սեպտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է․

Ցանկացած երկրում Ազգային անվտանգության ծառայության պետի հրաժարականը ցնցում է։ Եվ ԱԱԾ այլևս նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից և այս մասին Վանեցյանի վայրկենական գրառումից հետո,  ֆեյսբոքում գրառումների հեղեղ էր։ Օրինակ՝ բազմակետերի ուղեկցությամբ ՀՀԿ խոսնակ Արմեն Աշոտյանն է գրել, որ կռահում է Վանեցյանի հրաժարականի պատճառների մասին։
ԵԾԿ նախագահ  Զարուհի Փոստանջյանից հետաքրքվեցինք՝ ունի՞ վարկած։

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ հաստատ չի կարող պնդել, բայց կարող է ինչ -ինչ ենթադրություններ ունենալ։
«Ոչինչ չեմ կարող ասել, թե ինչն է դրա հիմքում ընկած, բայց հասկանալի է, որ ցանկացած պրոֆեսիոնալ անձ չի կարող աշխատել այս կառավարությունում  ծառայել հայրենիքին։ Եվ ցանկացած կոմպետենտ համարվող անձ չէր կարող մնալ այդ կառավարությունում»։