Երևանի տարբեր շրջաններում հայտնաբերվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 անձ. ոստիկանություն (Video)


20:01 , 16 սեպտեմբեր, 2019

Մարմնավաճառության նախականխման նպատակով ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, հերթականն իրականացվել է սեպտեմբերի լույս 15-ի և 16-ի գիշերը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների, այդ թվում՝ պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների իրականացրած միջոցառման ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող ընդհանուր 28 անձի։

Միջոցառման խնդիրն է արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը՝ անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին։

Այս ուղղությամբ ոստիկանության աշխատանքները շարունակական են։