Ինձ համար մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից՝ իմ երկրի ղեկավարը. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին


19:21 , 16 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Սխալ է իմ կողմից գնահատական տալը, նախ տեսնենք, թե ինչ է կատարվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականին ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ճիշտ չի լինի, որ հիմա գնահատական տա, քանի որ ինքն էլ վարչապետի ասուլիսից է տեղեկացել Վանեցյանի հրաժարականի մասին: «Չեմ ուզում գնահատական տալ, այս ամբողջ ընթացքում ես որևէ խոսակցության կամ բովանդակության տեղյակ չեմ եղել ոչ վարչապետի, ոչ Վանեցյանի կողմից և որեւէ բան հիմա չեմ կարող դրա հետ կապված ասել: Ինձ համար մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարն է ու քաղաքական առաջնորդը»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ