Yerevan music night-ի խելահեղ ռիթմերը, հետաքրքիր դրվագներն ու հատուկ հյուրը (Photo)


19:14 , 16 սեպտեմբեր, 2019

Tert.am Life-ը գրում է.

Երևանի երաժշտական աշունը կարելի է համարել բացված․ կայացավ Yerevan music night-ը, որն արդեն դարձել է ամենամյա և ազդարարում է երաժշտական աշնան մեկնարկը:

Լավ երաժշտություն, ակտիվ ռիթմեր, պարային տրամադրություն․ ցերեկային ժամերից Շառլ Ազնավուրի անվան հրապարակը լի էր երաժշտական տրամադրությամբ, որն ապահովում էին տարբեր դիջեյներ, ժամը 19:00-ից սկսեցին ելույթ ունենալ երգիչները: Հետզհետե հանդիսատեսը շատանում էր և հրապարակը դառնում էր ավելի ու ավելի խիտ:

Tert.am Life-ը ներկա է եղել Yerevan music night-ին ու իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր պահերը: «Կամի» երաժշտական ակումբի կազմակերպած միջոցառման շրջանակում ելույթ ունեցան հայկական բենդերն ու երգիչները՝ Dialog Project-ը, Սոֆի Մխեյանը, Kami Friends Project-ը, Սրբուկը, Գարիկն ու Սոնան, Արամ MP3-ը: Երեկոյի հատուկ հյուրը դանիացի հայտնի կատարող Թոմաս Նեվերգրինն էր:

Այս անգամ ևս Yerevan music night-ը փոքր-ինչ հիշեցնում էր գարնան ամենամեծ միջոցառումների մեկը՝ «Երևանի Գինու օրերը»: Աբովյան փողոցը Թումանյանից մինչև Պուշկին խաչմերուկ փակ էր, տեղակայված էին տաղավարներ, որտեղից մարդիկ խմիչք և տարբեր ուտեստներ գնելու հնարավորություն ունեին:

«Այսօր բոլորս խենթ ենք»,- նկատեց Սրբուկը, որի համար երեկոն առանձնահատուկ էր, իր հայտնի երգերից բացի առաջին անգամ ներկայացրեց «Անհայտ բաժանորդ» ֆիլմի սաունդթրեքը: Լսարանն այն ընդունեց ջերմությամբ:

Սոֆի Մխեյանը հանդիսատեսին կանչեց պարելու՝ ներկայացնելով ոչ միայն նոր երգերը, այլև տարիներ առաջվա հիթերը ու բերելով նոստալգիկ տրամադրություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ