Ամուլսարի հանքի չշահագործման առումով Հայաստանը վարկանիշի կորուստ կունենա․ Նիկոլ Փաշինյան (Video)


18:25 , 16 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ամուլսարի հանքի չշահագործման առումով դրամի վրա ազդեցության որևէ ռիսկ չկա։ Այսօր Վանաձորում հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ չշահագործման դեպքում խնդիրներ կառաջանան ՀՀ վարկանիշի հետ։

«ՀՀ ռեպուտացիոն ռիսկերի խնդրի առաջ կկանգնի, որ շղթայական խնդիրեր կարող են առաջացնել։ Բայց մյուս կողմից, եթե ՀՀ-ն գնա ճշմարտության հետևից մինչև վերջ, որը կպարզի, որ այդ հանքը չի կարող շահագործվել մեր օրենքների, բնապահպանական նորմերի տեսանկյունից, այդ դեպքում ՀՀ ոչ մի ռեպուտացիոն ռիսկ չի կրի, որովհետև ՀՀ բոլոր առումներով կապացուցի, որ մինչև վերջ բոլոր նրբություններով եղել է ճիշտ՝ ՀՀ և միջազգային օրենքներին համապատասխան»,- ասաց նա՝ հավելելով, որ շահագործման պարագայում էլ կարող է տնտեսական օգուտներ բերել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ