10:47 , 1 հուլիս, 2013Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է ազգային թիմի խաղը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակներում:
Հիշեցնենք` «Մարականա»-ում կայացած Բրազիլիա-Իսպանիա հանդիպումն ավարտվեց բրազիլացիների` 3:0 հաշվով հաղթանակով:
«Բրազիլիայի ընտրանին ֆուտբոլի դաս տվեց: Թիմը վերահսկում էր գնդակը և գրոհներ կազմակերպում: Թիմի հաջողության գործում մեծ դեր խաղաց Նեյմարը, իսկ Ֆրեդի առումով կարելի է ասել, որ Բրազիլիայի ընտրանին կրկին 9 համար ունի: Տղաներն արժանի են շնորհավորանքների»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: