Դեռ որքա՞ն ժամանակ են պատրաստվում չգիտացել, որ ամբողջական իշխանություն չունեն և չեն ունեցել


17:05 , 16 սեպտեմբեր, 2019

Կարծես երբևէ չեմ հիշում, որ Հայաստանի որևէ պաշտոնյա, բացի նախագահներից, հրաժարական տալն ուղեկցեր փաստացի քաղաքական հայտարարություն տեստով: եթե սխալվում եմ, հուշեք:

Ինձ այստեղ առավել հետաքրքրում են հետևյալ՝ ոչ այնքան բովանդակային, որքան կառուցվածքային հարցերը:
Դեռ որքա՞ն ժամանակ են Նիկոլենք մտածելու, որ պետական ապարատն իրանց իշխանության հուսալի, ամուր հենարանն է:
Դեռ որքա՞ն ժամանակ են պաշտոն ունենալը նույնացնելու իշխանության հետ:
Դեռ որքա՞ն ժամանակ են պատրաստվում չգիտացել, որ ամբողջական իշխանություն չունեն և չեն ունեցել: Այսինքն՝ մանդատը դրա ստացել են, բայց ամբողջը չեն վերցրել:
Դեռ որքա՞ն ժամանակ են մտածելու, որ իրենց նեղ թիմից դուրս ինչ որ ընկերներ ունեն կամ երբևէ ունեցել են: (էլ չասած, որ թիմն էլ նայած ոնց հասկանանք, օրը մեջ ու ավել համապատասխան մամուլն անկարկում է "իշխանության ներսի առողջ ուժերի" մասին):

Ջղայնություն կամ այլ էմոցիա չկա գրածիս մեջ, զուտ հետաքրքիր է իրոք: )