«Երկաթե մարդը» նկարահանվում է Marvel-ի նոր՝ «Սև այրին» ֆիլմում


18:19 , 16 սեպտեմբեր, 2019

Marvel ընկերության «Սև այրին» նոր ֆիլմում նկարահանվում է ամերիկացի դերասան Ռոբերթ Դաունի կրտսերը, որը հայտնի է «Երկաթե մարդու» դերով համանուն ֆիլմում։ Այս մասին հաղորդում է Deadline-ը։

Ենթադրվում է, որ դերասանը երկրորդական դեր կխաղա։

Ֆիլմի գլխավոր դերակատարը դերասանուհի Սկարլետ Յոհանսոնն է։