Այդ հանդիպումը դարձրել են մեծ վերլուծությունների առիթ, բայց այնպես չէ, որ օրումեջ հանդիպում եմ այդ մարդկանց հետ. Փաշինյանը՝ «Սասնա Ծռեր»-ի հետ հանդիպման մասին


16:59 , 16 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Այդ հանդիպմանը քաղաքական շատ մեծ կոնտեքստ հաղորդվեց: Այսօր Վանաձորում հրավիրված ասուլիսին նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իր և «Սասնա ծռերի»-ի ներկայացուցիչների հանդիպմանը։ Նա հորդորեց չմոռանալ, որ իր ընդդիմադիր եղած ժամանակ ինքը ճանապարհ է անցել «Սասնա ծռերի» անդամներ հետ։

«Ի վերջո, եկեք չմոռանանք, որ շատ երկար ժամանակ մենք ընդդիմադիր դաշտում գործել ենք և այդ ընթացքում նաև որոշակի հարաբերություններն են ձևավորվել։ Այո՛, քաղաքական առումով մենք հեռացել ենք, այդ հեռացումը եղել է հրապարակային, սկզբունքային հարցերի շուրջ տարաձայնություններ կային։ Բայց հասկանում ենք՝ մենք զուտ մարդկային շփումներ ենք ունեցել՝ Գարեգին Չուգասզյանին ու Ժիրայր Սեֆիլյանին ես բանտում այցելել եմ և այլն»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ