Դոնբասի խաղաղությունը եւ Ղրիմը վերադարձնելը մնում են իմ հիմնական խնդիրները. Զելենսկի


15:25 , 16 սեպտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 16-ին հայտարարել Է, որ առաջվա պես Դոնբասի խաղաղությունը եւ Ղրիմը վերադարձնելը համարում Է իր հիմնական խնդիրները պետության ղեկավարի պաշտոնում եւ մտադիր չԷ հրաժարվել այդ կապակցությամբ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատերազմն ավարտելը եւ ուկրաինական բոլոր տարածքների ապաօկուպացումը իմ՝ որպես Ուկրաինայի նախագահի գլխավոր առաքելությունն Է,-ասել Է նա Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ վարած բանակցություններից հետո:-Եվ մենք մեծապես ակնկալում ենք ձեր դիվանագիտական աջակցությունը, մեր գործընկերների, այդ թվում նաեւ Սլովակիայի կողմից կիրառվող պատժամիջոցների ճնշումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: