Իշխանություններից այլևս սպասումներ չկան, ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ


14:59 , 16 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հաշվի առնելով այն, որ իշխող քաղաքական թիմի և վարչապետի դիքերը բավականին թուլացել են, չի բացառվում, որ 2022 թ. շատ ավելի շուտ ընտրական գործընթաց տեղի ունենա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ այդ սցենարը չի բացառվում՝ ելնելով իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունից:

«Ես չեմ կարծում, որ ՌԴ-ն կհանդուրժի անկանխատեսելի իշխանությունների երկար գոյատևումը, ինչպես նաև երկրի ներսում էլ որևէ հարց չի լուծվում, և իշխանությունների նկատմամբ հիասթափությունը վերաճում է դժգոհությունների: Բացի այդ, «Իմ քայլը» դաշինքի ներսում ևս որոշակի գործընթացներ են տեղի ունենում: Թե երբ կարող են արտահերթ ընտրություններ տեղի ունենալ, այս պահի դրությամբ դժվար է կանխատեսել: Եվ խնդիրը միայն Ամուլսարի հետ կապված չէ. տեսնում ենք՝ չկան այն սպասումները, որ կային 2018 թ. ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, հիմա սպասում չկա, որ տնտեսական աճ կունենանք և սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի: Տեսնում ենք՝ գնաճը բացասական է, աշխատատեղեր են փակվել, և նորերը չեն բացվել: Օրինակ՝ Երևանի օրինակով տեսնում ենք, որ ինչ խնդիրներ կային նախկին իշխանությունների ժամանակ, հիմա էլ կան, ավելին՝ աղբահանության խնդիրը չեն կարողանում լուծել»,-ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ