Երևան-Սևան ճանապարհին վրաերթի հետևանքով 55-ամյա տղամարդ է մահացել


14:19 , 16 սեպտեմբեր, 2019
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15,5 կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1964 թ. ծնված Աբրահամ Աշուղղարիբյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և սեպտեմբերի 15-ին, ժամը 04.00-ի սահմաններում, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։