Արարատ ջան, ինչո՞ւ ես ավելի ծանր հանցագործությունների մասով հոդվածներ վերցնում քեզ վրա


13:00 , 16 սեպտեմբեր, 2019
Արարատ ջան, իմ լավ բարեկամ, ախր ղեկավարի ամեն մի գժության հետևից գնալն ու թիմ-թիմ խաղալը կործանարար է խելացի մարդու համար: Ախր օրենսդիրը դատական իշխանության ճնշման գործիք դարձնելը պարզ մանկամտություն է: Ինչո՞ւ ես ավելացնում պրոբլեմներ քո կյանքում: Առանց այդ էլ փոխվարչապետի կարգավիճակում պետական ինքնաթիռը շահագործելիս առանձնակի խոշոր չափերով պետական միջոցներ վատնելու (իմիջիայլոց, ծախսային մասով ակնհայտորեն ստել էիք) փաստով դեռ պատասխան տալու խնդիր ես ունենալու: Ինչո՞ւ ես ավելի ծանր հանցագործությունների մասով հոդվածներ վերցնում քեզ վրա: Ախր խենթությանը սատարելը անձնազոհություն չէ․ վեհ նպատակների համար են անձնազոհության գնում: Դու հիմա անիմաստ ինքդ քեզ կործանում ես: Բարեկամաբար եմ ասում: