Օդի ջերմաստիճանը կեսօրին կբարձրանա ևս 2-3 աստիճանով


10:24 , 1 հուլիս, 2013

Օդի ջերմաստիճանը կեսօրին կբարձրանա ևս 2-3 աստիճանովԱյսօր հանրապետության տարածքում կդիտվի արևառատ, առանց տեղումների, շոգ եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է նաև քամի 15-18մ/վրկ արագությամբ:Տաթևում հաստատվել է արևային, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կեսօրին կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Հայպետհիդրոմետից տեղեկացնում են, որ արդեն երեքշաբթի օդի ջերմաստիճանի մի փոքր նվազում է սպասվում:

Երևանում կդիտվի պարզ, առանց տեղումների, արևային եղանակ: Քամին` 10-12մ/վրկ: Գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +34+36, երեկոյան՝ +25+27:

Ժամը 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից, կրել բաց գույնի բամբակե հագուստ և գլխարկ, օրվա ընթացքում ավելացրեք նաև ջրի չափաբաժինը: Ծանր ֆիզիկական աշխատանքն այս օրերին կարող է վտանգավոր լինել առողջության համար: