Նավթի գներն աճում են


11:35 , 16 սեպտեմբեր, 2019

Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի հոկտեմբերի  մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն  աճել է 8.97 տոկոսով՝ մինչև 59.77 դոլար մեկ բարելի դիմաց:

Brent ապրանքանիշի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 10,10  տոկոսով՝ մինչև 66.30 դոլար՝ մեկ բարելի դիմաց: