Նա 54 տարեկանում ամուսնացավ 17-ամյա աղջկա հետ ու ունեցավ 8 երեխա. Չարլի Չապլինի ու նրա 4-րդ կնոջ՝ Ունայի, խելագար սիրո պատմությունը


12:07 , 16 սեպտեմբեր, 2019

Չարլի Չապլինը Հոլիվուդում արդեն ձեռք էր բերել չենթարկվող միայնակի համբավ, երբ հանդիպեց 17-ամյա մի աղջնակի, ով շրջեց սիրո մասին նրա բոլոր պատկերացումները։ 

17-ամյա Ունան երազում էր դերասանուհի դառնալու մասին, նա որոշեց, որ պետք է իր համար Հոլիվուդում պրոդյուսեր գտնի, ով կհավատա իր ուժերին ու հնարավորություն կտա նրան իրագործելու իր երազանքները։ Սակայն փնտրտուքների ճանապարհին նա հանդիպեց Չարլիին, ով այդ տարիներին արդեն հայտնի դերասան էր ու հասել էր մեծագույն փառքի։ 

Աղջիկը որոշեց, որ անձամբ պիտի նրան համոզի, որպեսզի Չապլինը նրան հնարավորություն տա խաղալու իր ֆիլմերից մեկում որպես կատակերգական ժանրի դերասանուհի։ Բոլորը գիտեին, որ Չարլի Չապլինը թուլություն ուներ երիտասարդ աղջիկների հանդեպ։ Այդ ժամանակ նա արդեն հասցրել էր բաժանվել իր երրորդ կնոջից ու ակտիվ փնտրտուքների մեջ էր։ 

Երբ առաջին անգամ այս խենթ մարդիկ հանդիպեցին Չարլին հասկացավ, որ վերջապես գտել է իր կյանքի մեծագույն սիրուն։ Այսպես նրանց հանդիպումները հաճախակի դարձան, և Չարլին մի գեղեցիկ օր Ունային ամուսնության առաջարկություն արեց։ Չապլինի ու Ունայի սիրուն բոլորը թերահավատորեն էին մոտենում։ Շատերը վստահ էին, որ Ունան ուղղակի տարվել է Չապլինի փառքով, ու նրան հետաքրքրում են միայն նրա փողերը։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նրանց սերն առավել քան իրական էր։ 

Չարլին և Ունան ունեցան 8 երեխա։ Ունան այդպես էլ չդարձավ դերասանուհի, քանի որ նա իրեն ամբողջովին նվիրեց Չարլիին. նա վստահ էր, որ հանճարի կողքին լինելն ու նրան ամեն առումով աջակցելն ավելի կարևոր գործառույթներ են։ Բացի այդ՝ Չապլինը մի օր խոստովանեց, որ ինքն էլ է դեմ եղել կնոջ դերասանուհի դառնալուն։ 

«Ունան հրաշալի դերասանուհի կդառնար, նրանով կտարվեին կատակերգական ժանրի բոլոր սիրահարները, սակայն ես չեմ ուզում նրան կիսել որևէ մեկի հետ։ Չնայած դրան՝ վստահ եմ՝ Հոլիվուդը կորցրել է հանճարեղ դերասանուհու»,- ասում էր նա։ 

Այս ընտանիքի համար, սակայն, դժվարին ժամանակներ եկան։ Չապլինին կասկածեցին խարդախությունների մեջ ու զրկեցին ԱՄՆ քաղաքացիությունից։ Նա ստիպված պետք է տեղափոխվեր Շվեյցարիա։ Ունան կարող էր շարունակել ապրել ԱՄՆ-ում, բայց վստահորեն որոշեց. նա կլինի այնտեղ, որտեղ իր ամուսինն է։

Այն փաստը, որ անգամ այս պահին Ունան չհրաժարվեց իր ամուսնուց, զարմացրեց աշխարհին։ Նրանք շարունակեցին երջանիկ ապրել իրենց երեխաների հետ։ Արդյունքում Չարլին 88 տարեկանում մահացավ քնի մեջ։ Ունան մի շրջան վերադարձավ ԱՄՆ, հետո նորից հետ գնաց Շվեյցարիա՝ մինչև կյանքի վերջն ապրելով իր ու Չարլիի տանը։ 

Չապլինի ու Ունայի երեխաները մեծացան նույնքան տաղանդավոր, որքան իրենց ծնողներն էին, իսկ իրենց սիրո պատմությունը շարունակում է մինչ օրս զարմացնել աշխարհին։