2016-ից ի վեր Թուրքիայի հատուկ ծառայություններն այլ երկրներից 31 մարդու են առևանգել․ ԶԼՄ-ներ


10:36 , 16 սեպտեմբեր, 2019

2016-ից ի վեր թուրքական հատուկ ծառայություններն այլ երկրներից առնվազն 31 մարդու են առևանգել։ Նրանք բոլորը Թուրքիայում քրեական պատասխանատվության են ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Die Welt պարբերականը՝ վկայակոչելով 5 իրավապաշտպան կազմակերպության զեկույց։

Մասնավորապես՝ առևանգումների մասին հայտնում է Դաստիարակության, ուսման և ինտեգրացման շվեյցարական հիմնադրամը։ Դա կապված է քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որին Անկարան մեղադրում է 2016-ին պետական հեղաշրջման փորձի մեջ։

Հիմնադրամի տվյալներով՝ թուրքական հատուկ ծառայությունները մարդկանց են առևանգել Ուկրաինայից, Մալայզիայից, Պակիստանից, Ղազախստանից, Կոսովոյից, Մոլդովայից, Ադրբեջանից և Մյանմարից։