Կիմ Չեն Ընը Թրամփին Փհենյան է հրավիրել


10:14 , 16 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Փհենյանում հանդիպում ունենալ, գրում է РИА Новости-ն:

Նշվում է, որ հրավերը եղել է նամակի տեսքով, որը Կիմ Չեն Ընը Թրամփին փոխանցել է ամռան վերջին:

Հրավերի մանրամասները չեն հրապարակվել:

Երկու երկրների ղեկավարներն արդեն հանդիպել են Սինգապուրի և Հանոյի գագաթնաժողովների ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ