Ավստրալիայում զայրացած փոկն օգնել է ձերբակալել թմրավաճառներին


09:55 , 16 սեպտեմբեր, 2019

Ավստրալիայում ոստիկանությունը կարողացել է ձերբակալել թմրավաճառներին՝ շատ զայրացած փոկի շնորհիվ, հաղորդում է LAD Bible-ը։

Հստակեցվում է, որ ոստիկանությունը մի քանի ամիս շարունակ փորձել է ձերբակալել 34-ամյա բրիտանացուն և 51-ամյա ֆրանսիացուն և վերջապես նրանց հայտնաբերել փոքրիկ կղզում։

Երբ հանցագործները փորձել են փախչել ոստիկանությունից, հսկայական փոկը փակել է նրանց ճանապարհը։ Կենդանին զայրացել է տղամարդկանց հայտնվելու պատճառով և մռնչալով նետվել նրանց «հանդիպման»։

«Նրանք ընտրություն են ունեցել՝ վազել փոկի կողքով կամ ընտրել ձերբակալությունը։ Ինչպես տեսնում եք՝ նրանք ընտրել են ձերբակալությունը»,-ասել է տեղի ոստիկանության տեսուչը։