Հարց հպարտ քաղաքացիներին. ո՞ւր կորավ ձեր հպարտությունը, երբ ձեզնից գաղտնի ձեզ վերաբերող խնդիրներ են քննարկվում


09:51 , 16 սեպտեմբեր, 2019

Հասարակական կազմակերպությունները և Նիկոլը հանդիպել են ու քննարկել են մի շարք հարցեր, բայց պայմանավորվել են, որ քննարկումը փակ պետք է լինի, իսկ ինչ խոսացել են, չպետք է հանրայնացնեն։
Հաստատ ռազմական գաղտնիքներ չեն քննարկել։

Դրանից մի շարք հարցեր են առաջանում։

Հարցեր Նիկոլին.

- Ի՞նչ ունես թաքցնելու հպարտ քաղաքացիներից։

- Ո՞ւր մնաց ուղիղ ժողովրդավարությունը։

- Հանրային վերահսկողության սկզբունքն արդեն լուծարվե՞լ է։

Հարց ՀԿ-ներին.

- Ինչո՞ւ էիք առաջ բողոքում, երբ փակ քննարկումներ էին արվում, իսկ հիմա դուք եք նույնը անում։ Արդեն ձեզ իշխանություն եք զգում ու Պողոսներից ցանկանում եք վեր լինե՞լ, թե՞ ինտելեկտուալ էլիտա եք ձեզ զգում։

Հարց հպարտ քաղաքացիներին.

- Ո՞ւր կորավ ձեր հպարտությունը, երբ ձեզնից գաղտնի ձեզ վերաբերող խնդիրներ են քննարկվում՝ ձեզ դնելով մտավոր հետամնացների կամ անվստահելի տարրերի տեղ։