Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման կրճատումից հետո նավթի համաշխարհային գներն աճել են 12-13%-ով


09:23 , 16 սեպտեմբեր, 2019

Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման կրճատումից հետո նավթի համաշխարհային գներն աճել են միջինը 12-13%-ով: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայում են աճուրդների տվյալները: Առավելագույն աճը հասել է 19%-ի:

Այսպիսով՝ Brent ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը վաճառքի բացման ժամանակ եղել է 67,8 դոլար բարելի համար և հասել մինչև 71,62 դոլարի:

WTI ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բացմանը եղել է 60,09 դոլար և հասել 63,47 դոլարի:

Սաուդյան Արաբիան խոշորագույն նավթ արտահանող երկիրն է և 3 խոշորագույն նավթ արդյունահանողներից մեկը: Շաբաթ օրը երկրի նավթային օբյեկտների վրա տեղի ունեցած հարձակումից հետո այն ավելի քան կրկնակի կրճատել է արդյունահանումը, ինչի պատճառով հումքի համաշխարհային գները միջինն աճել են 12%-13%-ով:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել են Եմենի ապստամբ հուսիթները: Սակայն ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին: