Նոր կառավարությունը գնալով ավելի շատ է հիասթափացնում անսկզբունքային, անհետևողական ու անխելամիտ քայլերով․ Հրաչ Մարտիրոսյան


18:55 , 15 սեպտեմբեր, 2019
Նոր կառավարությունը գնալով ավելի շատ է հիասթափացնում անսկզբունքային, անհետևողական ու անխելամիտ քայլերով։ Դա շա՛տ տխուր է։
• Բայց ահավոր խնդալու են նրան ՀՀՃ-ի (Հին հանցագործ ճահիճ) հետ համանժարավորելու փորձերը։ Էդ նժարներն էնքան են իրարից հեռու, ինչքան Անդրոմեդի գալակտիկան՝ Բոզգեղից։
• Հուսամ թարմ ու ազդեցիկ հոսանքներ կգան կմիանան ու շողուլի կբերեն մեր երկրի զարգացման ընթացքը։ Օրինակ՝ ՔՈ-ից ու ՀԱԿ-ից։