Սլավիկ Գալստյանն՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր


18:34 , 15 սեպտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

63 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը Ղազախստանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել:

Հայ ըմբիշը 7-5 հաշվով վստահ առավելության է հասել իրանցի Մեյսամ Դոլխանիի նկատմամբ:

Կիսաեզրափակչում Գալստյանը պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, հայազգի Ստեփան Մարյանյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ