Ֆրանսիական Նանտում «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ առնվազն 26 մարդ է ձերբակալվել


16:34 , 15 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի արևմտյան Նանտ քաղաքում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ «դեղին բաճկոններ» շարժման առնվազն 26 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ֆրանսիական ռադիոալիքի տվյալներով՝ Նանտում բողոքի ցույցին ընդհանուր առմամբ 1800 մարդ է մասնակցել: Ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև: Ցուցարարներից ոմանք ցուցափեղկեր են կոտրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ