Արմեն Գևորգյան. մեկ անգամ ևս՝ վիճահարույց օրինագծի շուրջ


11:14 , 15 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր նախորդ հեղինակային հոդվածում անդրադարձել էր անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու վերաբերյալ օրինագծին, ինչին հետևել էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի արձագանքը։ Tert.am–ը ներկայացնում է թեմայի վերաբերւյալ Արմեն Գևորգյանի նոր հոդվածը։

ԱԺ-ում քննարկվող մի օրինագծի վերաբերյալ իմ՝ փաստարկված մտահոգություններին ու նախազգուշացումներին պատասխանեց Կադաստրի պետը։

Ցավում եմ, որ փաստարկված խոսքին այսօրվա Հայաստանի անփորձ պաշտոնյան արձագանքում է նման կերպ՝ ոչ սոլիդ։ Սա այն դեպքն է, երբ բացակայում են ռացիոնալ հակափաստարկները, ավելի լավ է լռել։

Այնուհանդերձ, հանուն մեր պետության շահի և իսկապես իրական վտանգներից  խուսափելու համար, ես պատրաստ եմ նորից համբերատար կերպով ներկայացնել ռիսկերը։

Բայց մինչ այդ, նախկիններին ուղղված ակնարկներին պատասխանեմ այսպես. այն, ինչը մենք արել ենք, և այն, ինչը կառուցել ենք, հենց այն է, ինչը Դուք այսօր փորձում եք հարկել անհասկանալի սկզբունքներով։

Ես ուրախ եմ, որ իմ նշած մտահոգություններն ինչ-որ չափով օգնեցին, քանի որ Դուք փաստում եք, որ չեն բարձրանալու անշարժ գույքի հարկի դրույքաչափերը։ Սա կարևոր հայտարարություն է և պետք է ի գիտություն ընդունել։ Բայց այս օրենքը ճանապարհ է  բացում դրույքաչափերի հետագա բարձրացման համար։

Հաջորդը. տեղեկացնեմ, որ առաջարկվող համակարգի մասին ես գրել էի հունիսին՝ իմ առաջին հրապարակումներում։ Եթե ծանոթ չեք, կարող եմ խնդրել՝ նորից հրապարակեն։ Միասնական հարկի գաղափարախոսությունը, որի հիմնական բաղադրիչն է գույքի գնահատման նոր մոտեցումները, մշակվել է իմ ղեկավարությամբ, երբ ես տարածքային կառավարման նախարարն էի։ Չընդունվի որպես կշտամբանք, բայց նույնիսկ այս հարցում Դուք օգտվում եք այն բանից, ինչը թողել են «նախկինները», տվյալ դեպքում՝ ես։ Կյանքի բերումով ես չհասցրի հասնել դրա իրականացմանը օրենքների տեսքով, քանի որ, ի տարբերություն շատ շատերի, սկզբունքային խնդիրների պատճառով 2014թ. հրաժարական տվեցի։ Երբ իմ գլխավորությամբ մասնագետների թիմը մշակում էր այս կոնցեպցիան, մենք հասկանում էինք բոլոր ռիսկերը և ունեինք հստակ ճանապարհային քարտեզ՝ ինչպես չեզոքացնել այդ ռիսկերը անշարժ գույքի շուկայի համար։ Ի դեպ, Ձեր կառավարությունն ի սկզբանե այս թեման բացել է ոչ թե հարկման համակարգի փոփոխության և գույքի գնահատման նոր համակարգի ներդրման, այլ՝ հենց գույքահարկի բարձրացման համատեքստում։ Մեկ անգամ ևս ասեմ, որ ցանկացած պետական համակարգի էֆեկտիվության գրավականներից է հաղորդակցության հմտությունը։ Ես, օրինակ, այս կոնցեպցիան մշակելիս մանրակրկիտ քննարկել եմ այն՝ համայնքների ղեկավարների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների հետ։ Այն մի քանի անգամ քննարկվել էր երկրի ղեկավարների մասնակցությամբ: Արդյո՞ք Դուք անցել եք այդ նույն ճանապարհը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ