Ուժը կորցրած ճանաչել «Լիդիանի» ՇՄԱԳ-ը, դուրս բերել Ամուլսարի տարածքի շինտեխնիկան. ցուցարարները ներկայացրին իրենց պահանջները


23:25 , 14 սեպտեմբեր, 2019

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն Ազատության հրապարակում ներկայացրին իրենց պահանջները։ Դրանք են՝


- անմիջապես փոխել Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ տրամաբանությունը, որն ինքնին կեղծ է և ոչ ամբողջական

- Դադարեցնել ժողովրդական պահանջի անտեսումը

- Ուժը կորցրած ճանաչել «Լիդիան» ընկերության ՇՄԱԳ-ը

- Ուսումնասիրել նախորդ իշխանությունների օրոք  տրված կասկածելի թույլտվության մանրամասները, բացահայտել այս գործով բոլոր հանցանքներն ու կոռուպցիոն դեպքերը

- Պահանջել «Լիդիան» ընկերությունից դուրս բերել Ամուլսարի տարածքում մնացած շինտեխնիկան և վերականգնել լեռանն արդեն հասցված վնասները:

Ամբողջական հոդվածն այստեղ