Շնորհիվ ճշմարտության իլյուզիայի էֆեկտի, ըստ որի՝ մարդիկ հավատում են, որ տեղեկատվությունը ճշմարիտ է, երբ այն կրկնում են մի քանի անգամ, մենք հաճախ հայտնվում ենք ստի ճիրաններում, և համաշխարհային պատմությունը ևս բացառություն չէ: Շատ փաստեր, որոնք մեզ ներկայացնում են պատմության դասերի ժամանակ դպրոցում, սուտ են:
Միֆ. Արքիմեդն իր հայտնագործությունն արել է լոգանք ընդունելիս:
Իրականություն. իրականում լոգարանից դուրս թափված ջուրը կապ չունի արքիմեդյան ուժի հետ, որը հայտնագործել է Արքիմեդը: Այս մեթոդը թույլ է տալիս միայն չափել ծավալը: Սակայն բացառված չէ, որ Արքիմեդը ոգևորվել է ջրային փորձարկումներից:
Միֆ. Մենդելեևը քիմիական տարրերի աղյուսակը տեսել է երազում:
Իրականություն. ինքը՝ գիտնականը, երազի հետ կապված այս պատմությունը հերքել է՝ ասելով. «Ես դրա վերաբերյալ ավելի քան քսան տարի մտածել եմ, իսկ Դուք կարծում եք՝ քնել եմ և միանգամից տեսե՞լ»: Երազի պատմությունը հորինել է նրա ընկերը՝ Ա. Ա. Ինոստրանցևը՝ իր աշակերտներին զվարճացնելու համար:
Միֆ. Կլեոպատրան եգիպտուհի էր:
Իրականություն. հայտնի եգիպտական թագուհին հունական ծագում ուներ: Կլեոպատրան ծնվել էր Ալեքսանդրիայում, Պտղոմեոսի դինաստիայից է, որը իր հսկողության տակ էր վերցրել Եգիպտոսը:
Միֆ. բուրգերը կառուցել են ստրուկները:
Իրականություն. գոյություն ունեն անհերքելի ապացույցներ առ այն, որ բուրգերը կառուցել են ոչ թե ստրուկները կամ հրեաները, այլ ազատ աշխատավորները, կառուցապատման ոլորտի մասնագետները:
Միֆ. Դիոգենեսն ապրում էր տակառում:
Իրականություն. Դիոգենեսը պարզապես չէր կարող ապրել տակառում, քանի որ հին հույները չգիտեին՝ ինչպես տակառներ պատրաստել: Նա ապրում էր պիտոսում՝ մեծ կավե անոթում, որտեղ պահում էին յուղ կամ գինի:
Միֆ. ծովահենները միայն տղամարդիկ էին:
Իրականություն. Զարմանալի է, սակայն ոչ միայն տղամարդիկ էին լողում ծովերում ու օվկիանոսներում՝ անձեր որոնելով: Կին ծովահեններ ևս գոյություն ունեին, որոնք դաժանությամբ չէին զիջում տղամարդկանց:
Միֆ. գլադիատորները միշտ սպանում էին մեկը մյուսին:
Իրականություն. Ամենափորձառու և մասնագիտացված մարտիկները շատ թանկ արժեին, և նրանցից շատերը երկար կյանք էին ապրում: Հայտնաբերված մնացորդների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պատկանել են գլադիատորներին, որոնք մասնակցել են ավելի քան հարյուր մարտի և ապրել են 25-30 տարի, ինչն այն ժամանակ Հռոմում կյանքի միջին տևողություն էր համարվում:
Միֆ. խաչակրաց արշավանքների մեկնելուց առաջ ասպետներն իրենց կանանց հավատարմության գոտիներ էին հագցնում:
Իրականություն. Մենք բոլորս լսել են հավատարմության գոտիների մասին, որոնք որպես երաշխիք էին ծառայում: Սակայն իրականում դրանք երբևէ չեն կիրառվել և դրանց հետ կապված բոլոր պատմությունները միֆեր են:
Միֆ. Արթուր արքան իրական պատմական կերպար է:
Իրականություն. Արթուրը երբեք գոյություն չի ունեցել: Այս անունը, ամենայն հավանականությամբ, կրել է մեկ այլ մարդ, որը կրկին հայտնի է եղել ավանդական պատմությանը: Մեծ քանակությամբ պատմական կերպարներ ունեցել են Արթուրին բնորոշ բոլոր հատկանիշները:
Միֆ. Սալիերին թունավորել էր Մոցարտին:
Իրականություն. Սալիերին ոչ մի պատճառ չուներ Մոցարտին թունավորելու, քանի որ նա ավելի հայտնի ու հաջողակ էր: Սալիերիի մեղադրանքը հերքել են դեռ նրա կյանքի ընթացքում: