Փոքրիկ պիցցա ջեռոցում


13:39 , 15 սեպտեմբեր, 2019

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

1. Պատրաստում ենք խմորը, որի համար ալյուրն ու աղը խառնում ենք:
    Ավելացնում ենք ձիթայուղը, ապա` չոր խմորիչն ու խառնում ենք:
2. Այնուհետև ավելացնում ենք տաք ջուրն ու խառնում ենք:
3. Խմորը ծածկում ենք սրբիչով և 30 րոպե թողնում ենք տաք տեղում, որպեսզի հասունանա:
4. Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք:
5. Լոլիկը բաժանում ենք 4 մասի, իսկ երշիկը` բարակ տաշեղների:
6. Խմորը բաժանում ենք 4 հավասար մասերի:
7. Յուրաքանչյուրը գրտնակի օգնությամբ բացում ենք`ստանալով մոտ 20 սմ տրամագծով խմորաշերտ:
8. Խմորի ծայրերը վրա ենք բերում և ձևավորում ենք փոքրիկ նավակներ:
9. Դրանք դնում ենք յուղաթղթապատ և կարագապատ ձևամանի մեջ: Վրան պատում ենք լոլիկի մածուկով:
10. Նավակները լցոնում ենք երշիկով և սոխով, ապա` քերիչով անցկացրած պանրով:
11. Ապա ավելացնում ենք լոլիկներն ու կանաչին:
12. Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում և 20 րոպե եփում ենք:
Փոքրիկ պիցցաները պատրաստ են:

Բարի ախորժակ: