8-ամյա տղան ինքնասպան է եղել, քանի որ մայրը վերցրել էր հեռախոսը. այդ տեխնոլոգիաները հոգեկան շեղումներ են առաջացնում


23:30 , 14 սեպտեմբեր, 2019

8-ամյա Քևինը Մեխիկոյից ինքնասպան է եղել, այն բանից հետո, երբ մայրը ձեռքից վերցրել է հեռախոսը: Այս մասին հայտնում է տեղի դատախազությունը:

Տղայի մարմինը գտել են իր սենյակում: 

Ոստիկանությանը տղայի պապիկը պատմել է, որ տղայի մայրը վերցրել է բջջային հեռախոսը, ինչից հետո տղան մեծ աղմուկ է բարձրացրել և փակվել է սենյակում: 

Որոշ ժամանակ անց, ընտանիքի անդամները Քևինի ննջարանից ձայներ են լսել. կարծես ինչ-որ բան էր ջարդում, բայց նրանք ուշադրություն չդարձրին:

20:00--ին քույրը մտնում է տղաի ննջասենյակ և տղային գետնին պարկած տեսնում: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, քանի որ կենդանության նշաններ չկային: Բժիշկները հաստատեցին , որ տղան շնչահեղությունից է մահացել: 

Ասում են, որ Քևինը սպորտային կոշիկներից հանել է թելերը, փաթաթել պարանոցին, որից հետո էլ մահացել է: 

Բարեկամները ասում են, որ Քևինը դեպրեսիայի կամ էլ ինքնասպանության փորձեր երբեք չի արել: