Ուսանողի թոքերը մեկ ու կես տարի էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց հետո վերածվել են 70-ամյա ծերունու թոքերի


00:20 , 15 սեպտեմբեր, 2019

ԱՄՆ Իլինոյս նահանգի բնակիչ Ադամ Հերդենրեգերը, կարդալով վեյպի փաթեթի վրա հայտարարությունն այն մասին, որ սովորական ծխախոտից այն անվտանգ է, վստահաբար օգտագործել է այն։

Ադամի մոր պատմածի համաձայն՝ իր որդին սովորական պատանի է, որ մի անգամ ընկերների հետ հերթական հավաքներից մեկի ժամանակ նրանցից հետ չմնալու համար սկսել է վեյպ օգտագործել։

Фото © News 8 — WROC-TV

Մեկուկես տարի անց Ադամը սկսել է նկատել, որ ըմբշամարտի սովորական դասընթացները նրան ավելի ու ավելի դժվար են տրվում: Այնուհետև մի օր Ադամի ջերմությունը անսպասելիորեն բարձրացել է, մայրը շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց՝ գրում է People- ը:

Բժիշկների պնդմամբ՝ եթե տղային երկու-երեք օր ուշ հասցնեին հիվանդանոց, նրան արդեն փրկել չէր լինի, քանի որ նրա թոքերը վերածվել են 70-ամյա ծերունու թոքերի։

Фото © Chicago Tribune

Այժմ Ադամը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց ստիպված է թողնել ըմբշամարտը, քանի որ նույնիսկ աստիճանները բարձրանալիս նա հևում է։