Քիմ Քարդաշյանը ամաչել է Google-ում իր վերջին որոնումից


20:21 , 14 սեպտեմբեր, 2019

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ջիմմի Ֆելլոնի երեկոյան շոուի հյուրն է եղել, որտեղ նա խաղացել է «Ցույց տուր ինձ քո հեռախոսը» խաղը, որի բովանդակությունը սմարթֆոնի պարունակությունը ցույց տակն է՝ ներառյալ Google-ի վերջին որոնումը:

Երբ նա իմացել է, որ պետք է ցույց տա որոնման համակարգում վերջին հարցումը, ասել է. «Դուք պետք է նախազգուշացնեիք ինձ, որպեսզի ես մաքրեի որոնման պատմությունը: Տեր աստված, տղերք, ես անհարմար վիճակում եմ։ Արդյո՞ք դա նպետք է ընդհանրապես»:

Պարզվել է, որ հանրաճանաչ ռեալիթի շոուի աստղը տեղեկատվություն է փնտրել դյուրակիր միզամուղի վերաբերյալ՝ պարզելու համար, թե արդյոք դա կարո՞ղ է աշխատել իր նոր հավաքածուի իրերի հետ, որոնք նա վերջերս է թողարկել:

«Դա չի գործի կեսի դեպքում»,- ասել է Քարդաշյանը փորձի արդյունքների մասին: