Զելենսկին խոստացել է «շատ բաներ» ասել Պուտինին անձնական հանդիպման ժամանակ


19:15 , 14 սեպտեմբեր, 2019

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը խոսելիք ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Զելենսկին նշել է, որ անձնական հանդիպման ժամանակ շատ բան է ցանկանում ասել Պուտինին։ Ուկրաինայի նախագահը նաև խոստովանել է, որ տվյալ պահին Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարություն է մշակում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ինը Պուտինը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։