Անհայտ մահացու հիվանդություն է հայտնաբերվել


18:21 , 14 սեպտեմբեր, 2019

Տանզանիայի բնակչուհին մահացել է անհայտ հիվանդությունից։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Կազմակերպությունը երկիր մասնագետների թիմ է ուղարկել՝ անհապաղ հետաքննության համար։ Բացի այդ՝ ԱՀԿ-ն Տանզանիայի առողջապահության նախարարությանը խնդրել է միջադեպի մասին լրացուցիչ տեղեկություններ հայտնել։

Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնների ներկայացուցիչ Ջասթին Ուիլյամսը հստակեցրել է, որ մահացած կնոջ մոտ նկատելի են եղել Էբոլա վիրուսի, Դենգեի համաճարակի և մալարիայի ախտանշաններ։

«Սակայն, ըստ երևույթին, սա ինչ-որ այլ բան է»,- ասել է նա։