Facebook-ը «խելացի» սարք կթողարկի հեռուստացույցների համար


18:00 , 14 սեպտեմբեր, 2019

Facebook ընկերությունը հեռուստացույցին միացվող սարք կթողարկվի։ Միանալով հեռուստացույցին՝ այն թույլ կտա դիտել առցանց կոնտենտը, հաղորդում է Fox Business-ը։

Սարքը կներկայացվի այս աշնանը։

Սարքում կարող են տեսախցիկ և բարձրախոս ներդրված լինել, որոնց շնորհիվ այն կարող է ցուցադրել նաև մարդու դեմքի տարբեր էֆեկտներ, վիրտուալ իրականություն, ինչպես նաև ինտերակտիվ պատմություններ։