Թուրքիայում Գյուլենի գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա


17:20 , 14 սեպտեմբեր, 2019

Ստամբուլի դատախազության կայացրած որոշման համաձայն՝ Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա:

Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Կալանավորված սպաներից հարյուրը ցամաքային, երեսուներկուսը՝ ռազմածովային, քառասունմեկը ռազմաօդային զորքերից են, քառասունվեցը՝ ժանդարմերիայից և չորսը՝ ծովափի անվտանգությունը պահպանող ստորաբաժանումներից: