Կալիֆոռնիայի արտասովոր գերեզմանատանը հանգուցյալներին ամփոփում են ծառերում


17:01 , 14 սեպտեմբեր, 2019

Better Place կոչվող գերեզմանատանը՝ Կալիֆոռնիայում, յուրաքանչյուրը կարող է դառնալ սեքվոյա ծառի մի մաս։ Անտառի այդ հատվածը գնել են 3 ընկեր։

Այստեղ 3000 դոլարով կընդունեն հանգուցյալի մոխիրը, կխառնեն հողին և կամփոփեն սեքվոյայում։ Այս գաղափարը համասեփականատեր Սենսի Գիբոսնի գլխում ծագել է ծնողների մահվանից հետո։ Նրա ծնողները մահացել են, երբ Սենսին 11 տարեկան էր։

Այժմ այդ վայրում շուրջ 100 մարմին է ամփոփված։