Ո՞վ էր Հիտլերի ամենաոխերիմ թշնամիներից մեկը (Video)


12:49 , 15 սեպտեմբեր, 2019

Բոլոր նրանք, ովքեր Չարլի Չապլինի համակիրներն են հանդիսանում, ամենայն հավանականությամբ գիտեն նրա «Մեծ բռնապետը» ֆիլմը, որը էկրաններին առաջին անգամ հայտնվել է 1940 թվականի հոկտեմբերի 15-ին։ Այդ տարի դեռ շարունակվում էր 2-րդ համաշխարհային պատերազմը, երբ Հոլիվուդի կինոթատրոններում հիացած ծափահարում էին անկրկնելի հանճարի «սադրիչ» ֆիլմին։ Կինոնկարն արժանացել է «Օսկարի» և Չապլինին բերել ահռելի եկամուտներ։

Ֆիլմը պատմում է հրեաների և նացիստական Գերմանիայի մասին, որտեղ հնարովի անուններ էին օգտագործում՝ հերքման հնարավորության համար։ Այս ֆիլմում Չապլինը մարմնավորում էր մի կերպարի, որը կարծես հենց Հիտլերը լիներ։ Շատերը չէին կարող չնկատել դա, քանի որ նրա հագուկապը, կերպարը, հագնվելու ոճը ժեստերը, ամեն-ամեն ինչ կրկնօրինակում էր գերմանական կայսրության ղեկավարին։ 

Պարզվում է․ որ Հիտլերը նույնպես 2 անգամ նայել է այս կինոնկարը, և տեսնելով այն ամենը ինչ տեղի է ունենում այնտեղ, արգելել է Չապլինի մուտքը երկիր, և հայտարարել է նրան՝ որպես իր ամենաոխերիմ թշնամի։ Իսկ մեր հերոսը՝ Չարլին, չնայած այս ամենին, իմանալով, թե «Ֆյուրե՛ր, հույս ունեմ, որ ֆիլմը ձեզ դուր եկավ»։ Իհարկե ֆիլմի ցուցադրությունն արգելվեց Գերմանիայում, և ոչ մի գերմանացի այն ժամանակ չիմացավ իրողությունը։  

«Մեծ բռնապետը» այդպես էլ չկարողացավ կանգնեցնել իսկական բռնապետին։ Մահացավ մոտավորապես 17 միլիոն մարդ, իսկ երկրագնդի կեսը պատվեց կրակով։ 

Հիտլերը կնոջ և մնացած նացիստների հետ ինքնաստան եղավ պարտության օրը՝ 1945թվականին։ Նա հրամայել էր վառել իր դիակը, սակայն սովետական զինվորներն ամեն դեպքում գտան մարմնի մնացորդները։ 

Պատերազմի ավարտից հետո Չապլինին ամերիկացիներն այդպես էլ չներեցին՝ ԽՍՀՄ-ին օգնելու համար և արտաքսեցին երկրից։ Նա գնաց Բրիտանիա, որտեղ էլ ստեղծեց իր հերթական ֆիլմը, իսկ դրանից հետո տեղափոխվեց Շվեյցարիա, որտեղ էլ մահացավ։