Անաստասիա Զավորոտնյուկի մարմինը մասնակիորեն պարալիզացված է


16:29 , 14 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է․

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մարմնի աջ հատվածը պարալիզացված է. բժիշկների բնորոշմամբ` այս երևույթը կոչվում է պարեսիս, որը մասնակի կաթվածն է:  Ծանր հիվանդությամբ տառապող 48-ամյա դերասանուհին դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գրում է life.ru-ն:

Նյարդավիրաբույժները քննարկում են գործողությունների հետագա ծրագիրը: Քննարկվում է նաև հնարավոր վիրահատության տարբերակը: Բժիշկները, այնուամենայնիվ, կարծում են, որ այս պահին ցանկացած միջամտություն կարող է վտանգավոր լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ