Ես կասկած չունեմ, որ Հայկ Մարությանն իր անձնական ունեցվածքով է պատասխան տալու այս անգրագետ կառավարման համար


14:02 , 14 սեպտեմբեր, 2019

Այսօր մամուլը գրեց, որ ամիսներ առաջ քաղաքապետարանի կողմից քանդված շենքը սխալ են քանդել՝ ըստ դատարանի վճռի։ Եթե շենքի տերը դիմի փոխհատուցման պահանջով (գրեթե 100 մլն դրամ), ապա քաղաքի բյուջեից պիտի փոխհատուցեն։ Նման դեպքեր էլի են լինելու։ Բայց ամենածանրը «Սանիթեք»-ի հայցն է լինելու։ Ես կասկած անգամ չունեմ, որ ինչքան էլ ժամանակ անցնի, Հայկ Մարությանն իր անձնական ունեցվածքով է պատասխան տալու այս անգրագետ կառավարման համար։

Հ.Գ. Մի հարց էլ վարչապետին ունեմ․ ա՞յս դեպքը նկատի ունեիք, որ ասում էիք՝ Հայկ Մարությանը ցուցաբերել է կառավարելու հրաշալի ունակություն։

 #մետրոնինչեղավ