Բանկային գաղտնիք. «Երբ այս օրինագիծը նման ձևակերպումներով ընդունվի, շատերը խնդիրներ են ունենալու»


12:19 , 14 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է․

Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում ընդունված «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը մեծ ռիսկեր է պարունակում։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Ռիսկեր, անկասկած կան, որոշակի խնդիրներ կարող են ունենալ մասնավոր բանկերն ավանդների ներգրավման, եղած ավանդների պահպանման հետ կապված։ Օրինագծի ընդունումից հետո չի բացառվում, որ որոշ մարդիկ ցանկանան հետ վերցնել իրենց ավանդները»,- նշեց տնտեագետը։

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ բոլորը գիտեն, թե Հայաստանում ինչպես են ընթացել կապիտալի կազմավորման գործընթացները, մարդիկ անօրինական բազմաթիվ մեթոդներով ու միջոցներով հարստություն են կուտակել՝ իհարկե զգալի մասն իրենց  ունեցվածքը ձևակերպելով մերձավորների  անուններով։ Բնականաբար, ըստ նրա, երբ այս օրինագիծը դառնա օրենք և այն էլ նման ձևակերպումներով, շատերը խնդիրներ են ունենալու։

Տնտեսագետն նաև կարծում է, որ օրինագծի ընդունումից հետո կարող է անկանխիկ բանկային գործարքները դառնան ոչ գրավիչ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ