Բակո Սահակյանն ընդունել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը


11:31 , 14 սեպտեմբեր, 2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

Քննարկվել են առողջապահության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ բժշկական համալսարանի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ հետագայում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: