Քիմ Քարդաշյանը «մոռացել» է թափանցիկ հանդերձանքի տակից ներքնազգեստ կրել և ապշեցրել է հանրությանն իր փարթամ կրծքերով (Photo)


11:23 , 14 սեպտեմբեր, 2019

Քիմ Քարդաշյանը հերթական անգամ ապշեցրել է հանրությանը. նա մոռացել է թափանցիկ հանդերձանքի տակից ներքնազգեստ կրել։ Այս տեսքով նա ներկայացել է «Ջիմի Ֆելոնի գիշերային շոու»-ին։ Աստղն, ամենայն հավանականությամբ, խելքահան է արել նյույորքյան պապարացիներին․ տեսնելով, թե ինչպիսի հանդերձանքով է Քիմը գնում նկարահանումներին, լուսանկարիչները սկսել են անդադար լուսանկարել։

Ռեալիթի շոուի աստղը կրում է բարձր գոտկատեղով կաշվե տաբատ՝ ընդգծելով բարեմասնությունները՝ բարակ գոտկատեղ և հյութեղ հետույթ։

Սակայն ամենաբուռն հետաքրքրությունն առաջացրել է վերնազգեստը։ Այն սև, համարձակ բացվածքով և մերկացած մեջքով տոպ է։

Քիմը տոպի տակից ներքնազգեստ չի կրում։ Նա հատուկ կանգնել է մեքենայի մոտ՝ ձևացնելով, թե ուղղում է կոշիկը և լուսանկարիչներին հնարավորություն է տվել բոլոր կողմերից նրան լուսանկարելու։ Սադրիչ տոպի արժեքը տպավորիչ է, մի կտոր թափանցիկ կտորն արժե 790 եվրո։ «Նրա տոպն այնքան թափանցիկ էր, որ ստիպել է կարմրել»,- ականատեսներին ցիտում է Daily Mail-ը։