Երկու երկրների շահերից է բխում, որ ՌԴ չդառնա ՀՀ քրեական գործերով կասկածյալների ապաստարան․ Հովհաննես Իգիթյան


23:02 , 13 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայ-ռուսական հարաբերություններում խնդիր չի տեսնում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ երկու պետությունների հարաբերությունները պայմանավորված են մի քանի հանգամանքներով, որոնց թվում է ՀՀ-ՌԴ տարբեր միջազգային կազմակերպություններում համատեղ անդամակցության հարցեր, օրինակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլն։

«Այս շրջանակներում ՀՀ-ՌԴ հարաբերությունները, վերջապես, դարձել են գործընկերային, որովհետև, եթե նախկինում ՀՀ-ն անկյունում նստած էր և լուռ լսում էր, թե ովքեր ինչ են ասում, հիմա ՀՀ-ն սկսեց ներկայացնել այն հարցերը, որոնք իր կարծիքով կապված են թե՛ իր, թե՛ անդամ երկրների շահերի հետ։ Մի բան է փոխվել այս կազմակերպություններում, հատկապես՝ ԵՏՄ-ում, քանի որ ժամանակին բոլոր անդամ երկրները փորձում էին հարցերը լուծել առանձին ՌԴ-ի հետ, այսինքն՝ զուտ երկկողմանի հարաբերություններով, հիմա մենք տեսնում ենք, որ այդպիսի հարցերը քննարկվում են կազմակերպության օրակարգով ու ձևաչափով»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս եք պնդում, որ լավ են, եթե տեսնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքներով բիզնես գործունությունն արգելվում է, ՀՀ-ում նույն օրենքն են ընդունում՝ ՌԴ-ի հետ կապված, տեսնում ենք, որ ՌԴ-ն չի հանձնում արդարադատության գեներալ Միհրան Պողոսյանին, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին, իսկ ՀՀ-ն ապաստան է տալիս ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, Իգիթյանը նշեց, որ  վարորդական իրավունքի հարցը վաղուց է առաջացել և հավելեց․ «Վարորդական իրավունքի հարցով մենք աշխատում ենք, քանի որ, իհարկե, այստեղ կա սխալ մոտեցում և ոչ բալանսավորված մոտեցում, ինչի մասին ՀՀ-ն առաջին անգամ հայտարարել է ԱԳ մակարդակով։ Սա շատ կարևոր է, քանի որ մենք պետք է հասկանանք, որ աշխատանքի իրավունքը, որը կարգավորվում է ԵԱՏՄ համապատասխան փաստաթղթերով, այլ հարց է, իսկ ռուսերենը՝ որպես պաշտոնական լեզու ունենալն այլ հարց է։ Այս հարցով մենք բանակցել ու բանակցում ենք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ