Հայրենիքից նեղանալու, նեղսրտելու իրավունք ոչ ոք չունի


22:42 , 13 սեպտեմբեր, 2019

Հարգելի ՖԲ-ն ընկերներ, ասեմ սրտիս խոսքը: Ինչպես ասել եմ նախկինում, ասում եմ այսօր և ասելու եմ միշտ․ Հայաստանն աշխարհի ԱՄԵՆԱԼԱՎ երկիրն է, բոլորիս հայրենիքն է: Հայրենիքից նեղանալու, նեղսրտելու իրավունք ոչ ոք չունի: Հայրենիքի հետ փոխհարաբերություններում շեշտը միշտ պետք է դրվի հայրենիքին կամ ազգին ծառայելու գաղափարի վրա: Այդպես եմ մտածել և այդպես եմ մտածելու միշտ: Եվ ես ուզում եմ մի օր արթնանալ, ու այս մղձավանջային երազն իր վատ ու անհաս կերպարներով հօդս ցնդի։ Ես ուզում եմ ապրել առողջ, ադեկվատ ու կիրթ հասարակությունում, ուր իշխում են սերն ու հոգատարությունը մեկը մյուսի հանդեպ, որտեղ չկան ՖԲ անգրագետ, տառասխալներով, չարություն սերմանող, անիծող քոմենթներ, մարդկանց սևերի ու սպիտակների բաժանող քաղաքական ուժեր ու հայացքներ։ Չեմ ուզում, որ առջևից գնացող գաղափարական մարդիկ անարգվեն, և բոլոր տեսակի քաղաքական շարժումներում հաղթի միջակությունը։

Եվ վերջապես, ես ուզում եմ լինել ինքնաբավ ու հզոր պետության լիիրավ քաղաքացի և մաքուր ու բարեկարգ ԵՐԿՐԻ բնակիչ… Մենք բոլորս ենք ուզում։ Իսկ եթե ուզում ենք ունենալ հզոր պետություն, նախևառաջ պետք է հաշտվել սեփական անցյալի հետ և հասարակությանը կրթել ու դարձնել իրավագիտակից...

Հ.Գ. Իրավիճակ է փոխվել:

«Եթե դուք ասում եք միայն ճշմարտությունը, ձեզ էլ ոչինչ պետք չէ հիշել»:
Տվեն