Տարխանով. Օզբիլիսը շատ հաջող մտավ խաղի մեջ


22:51 , 13 սեպտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

«Փյունիկը» առաջնությունում ևս մեկ պարտություն կրեց՝ այս անգամ 3 գնդակ ընդունելով «Ալաշկերտից»: Խաղից հետո Ալեքսանդր Տարխանովը հանդիպեց լրագրողների հետ:

«Անգամ ասելու բան չկա: Մենք շատ վատ խաղացինք: Մրցակիցը շատ կազմակերպված էր գործում: Առաջին և երրորդ գոլը տեսաք՝ ինչպես ընդունեցիք: Երկրորդ գոլը շատ զավեշտալի էր մեզ համար:

Կվերլուծենք: Նորեկները լավ ֆունկցիոնալ վիճակում չեն: Չնայած՝ Օզբիլիսը շատ հաջող մտավ խաղի մեջ: Հավաքականից վերադարձած ֆուտբոլիստներն իրենց լավագույն մարզավիճակում չէին: Սա մեր ամենավատ խաղն էր: Ոչինչ չէր ստացվում գրոհելիս, շատ էինք տարածություն տալիս մրցակցին, գնդակ կորցնում: Կփորձենք վերլուծել պատճառները», - «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո ասաց Ալեքսանդր Տարխանովը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ