Ոստիկանության հաղորդագրությունը կազմված է հապճեպ, փնթի և «հերոսանալու» ակնհայտ միտումով ու չի համապատասխանում իրականությանը. Այգեկ գյուղի դպրոցի տնօրենը հերքում է


22:22 , 13 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ հիման վրա վարչության ծառայողների և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել էր Արմավիրի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած կոռուպցիայի դեպքը:

Պարզվել էր, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․ հունվարից 2017թ․ փետրվարը և 2009թ․ հունվարից 2019թ․ մայիսը որպես դպրոցի գիշերային պահակ էր հրամանագրել երկու հոգու, որոնք փաստացի աշխատանքի չէին ներկայացել, իսկ նրանց աշխատավարձի հաշվեհամարին դպրոցի բյուջեից ամեն ամիս փոխանցվել էր 80,025 դրամ։ Արդյունքում` դպրոցի բյուջեից վատնվել էր ընդհանուր շուրջ 10,883,000 դրամ։

Դպրոցի տնօրենը Tert.am-ին նամակ է ուղարկել, որում գրել է, թե առավոտյան` էլեկտրոնային մամուլից է տեղեկացել այն մասին, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնում իր դեմ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ