Կասկած չունեմ՝ դեսպան Մինասյանի մոտեցումը գալիք իրապես նոր Հայաստանի իշխանության փիլիսոփայությունն է լինելու


21:54 , 13 սեպտեմբեր, 2019

Անցյալի, ներկայի և ապագայի, հնի ու նորի մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը չափազանց կարևոր է, որովհետև, վերջիվերջո, հայտնվեց գործիչ, ով իրերն իրենց անունով կոչելու համարձակություն ունեցավ: Այո՛, մեր երկրի պատմության մեջ նշանակալի դերակատարություն ունեցող, մեր երկրին ու ժողովրդին ծառայություններ մատուցած մարդկանց չի կարելի ուրանալ՝ անկախ իրենց գործունեության լավ ու վատից, որովհետև նախկին առաջնորդների ուրացումը նշանակում է ինքդ հենց քո անցյալի ուրացում, քո անցյալի զրոյացում, քո անցյալի ոչնչացում, մինչդեռ կարելի է շատ ավելի արդյունավետ և պատվաբեր ճանապարհով գնալ՝ հարգել քեզ նախորդածներին, հարգել նրանց վաստակն ու ձեռքբերումները, սխալներից դասեր քաղել և քեզ փոխանցած լավի վրա լավերի նոր հարկեր կառուցել:

Կասկած չունեմ՝ դեսպան Մինասյանի հնի ու նորի, անցյալի և ապագայի վերաբերյալ մոտեցումը գալիք իրապես նոր Հայաստանի իշխանության փիլիսոփայությունն է լինելու: