Բանկային գաղտնիքի մասին նախագծով կսկսվի ռեզիդենտ անձանց ավանդները ՀՀ-ից հանելու ու ավելի ապահով երկիր տեղափոխելու գործընթաց. Սուրեն Պարսյան


20:44 , 13 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ծանոթ է «Բանկային գաղտնիքի մասի» ՀՀ օրենքի փոփոխության նախագծին։ Նա Tert.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ բանկային գաղտնիքի մասին դրույթները երաշխավորված են ոչ միայն մեր ազգային օրենսդրությամբ, այլև մի շարք միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով։

«Երբ նման դրույթ է նախատեսվում օրենսդրության մեջ, համաձայն որի, փոխկապակցված անձինք կարող են ենթարկվել այդ սահմանփակմանը, այսինքն՝ նրանց բանկային տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ պետական մարմիններին, հետագայում սա դատական քաշքշուքների տեղիք կտա ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական դատարանում»,- ասաց նա։

Տնտեսագետն այս նախագիծը բացասական ազդակ է համարում ավանդատուների ու ներդրողների համար, քանի որ պաշտոնատար անձի՝ այս դեպքում քննիչի կամ դատախազի ցանկությամբ կարող է ցանկացած մարդու բանկային տեղեկատվությունը հասանելի լինել իրավապահ մարմիններին։

«Պաշտոնատար անձինք պարզապես կարող են կասկածյալ կամ մեղադրյալ ընտրել, միջնորդել, զանգել մեկին, կամ գումար փոխանցել մեկի անունով ու դրանից հետո այդ անձինք տեղեկատվությունը կարող են այդ անձից վերցնել։ Այդ մարդը չի իմանա, որ այդ գումարը գալիս է այդ հաշվից, բայց դրանից հետո կարող է այդ անձի ամբողջ բանկային տեղեկատվությունը հասնալի լինել իրավապահ մարմիններին։ Ստացվում է՝ պաշտպանված չես այլ անձանց կողմից ոտնձգություներից, սա լուրջ խնդիր է, որը կարող է նպաստել ստվերային գործարքներին կամ կանխիկ գործարքների ակտիվացմանը։ Այսինքն, եթե խնդիր կա թաքցնելու իրար մեջ փոխկապակցվածությունը, ապա ինքը կանխիկ կտա այդ փողը»,- նշեց Սուրեն Պարսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ