Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ Թրամփի հետ համագործակցելու որոշումը կայացնելիս քաջ գիտակցել է սպասվող «քննադատությունների» մասին, բայց չի վախենում «հեղինակազրկվելուց»


17:56 , 13 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քրեական արդարադատության բարեփոխումների ուղղությամբ համագործակցելու որոշումը կայացնելուց առաջ քաջ գիտակցել է իր հասցեին սպասվող «քննադատությունների» մասին, սակայն չի վախենում իր հեղինակությունը կորցնելուց:

ABC-ի եթերով հեռարձակվող The View հաղորդման շրջանակում 38-ամյա հայուհին իր կարծիքն է հայտնել իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ