Նախարարության ներկայացուցիչը հանքը շահագործող ընկերության մենեջերի դեր էր կատարում. Վարդահովիտում ոսկու հանքի շահագործման շուրջ լսումները տապալվել են (Videi)


17:13 , 13 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Վայոց ձորի Վարդահովիտ բնակավայրերում մետաղական հանքի շահագործման համար կազմակերպված հանրային քննարկումը բնակիչների կողմից տապալվել է: Լսումներ անցկացնելու նախաձեռնությունը «Գեոմայնինգ» ընկերության կողմից է եղել:

Tert.am-ի հետ զրույցում Շատին համայնքի բնակիչ Մարատ Զաքարյանը նշեց, որ միտումնավոր  լուսումը փորձել էին կազմակերպել Վարդահովիտում՝ Եղեգիս խոշորացված համայնքի կենտրոն Շատինում անցկացնելու փոխարեն, որպեսզի արձանագրեն, որ լսում տեղի է ունեցել:  

«Շատինը Եղեգիս վարչական շրջանի ամենամեծ գյուղն է և կենտրոնն է, հիմա իրենք գիտակցաբար տարել են Վարդահովիտ, որը մեր համայնքի ամենափոքր գյուղերից մեկն է և ընդամենը 200-ի չափ գրանցված բնակիչ ունի, իսկ ձմռանը այն երկու տասնյակից չի էլ անցնում և դրանով ուզում էին մի քանի հոգով հարցի ձևական կողմը պահեն և արձանագրեն, որ լսումը տեղի է ունեցել: Իհարկե Վարդահովիտի տարածքում է գտնվում հանքը, բայց օրենքը չի պարտադրում, որ հանքի տարածքում պետք է անպայման անեն»,-ասաց Մարատ Զաքարյանը: 

Նա նշեց, որ գյուղում մարդիկ կան, որ մտերիմ են գյուղապետի հետ և նրա աջակցությամբ կարող են համաձայնվել գնալ լսումներին: Նա նաև նշեց, որ իրենց չէին տեղեկացրել լսումների մասին՝ վերջին պահին են իմացել և ուշացած գնացել:

«Իրենք պարտավոր են լավ տեղեկացնել մարդկանց: Երբ ասում ես, մարդիկ զարմանում են, ընդհանրապես չեն լսել հանքի մասին, նույնիսկ այդ նույն գյուղում մարդիկ կան, որ չեն իմացել»,-ասաց նա:

Ըստ Մարատ Զաքարյանի, համայնքից միայն 9 հոգի են մանսակցել լսումներին: «Այսինքն՝ ընդամենն այդ 9 հոգին որոշելու է 5900 մարդու ճակատագիրը»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ